My Account

Login:
Password:



Create new account

Full name:
Login:
Password:
Password again:
Country:
City:
E-mail:



About the third draw of the National Lottery

Հարգելի հայրենակիցներ

Ամանորյա շնորհավորանքների հետ միասին ընդունեք անկեղծ երախտիքի խոսքեր Արցախի ազգային վիճակախաղի երրորդ խաղարկության կյանքի կոչման առթիվ:

Հայտնում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին անցկացված Արցախի  ազգային վիճակախաղին մասնակցած 94419 տոմսերից վիճակահանության արդյունքում շահել են 455 տոմսեր, որը կարող եք ստուգել Արցախի ազգային վիճակախաղի պաշտոնական կայք-էջում` www.nkrlottery.am:

Շահումները ստանալու նպատակով հերթագրվելու համար խնդրում ենք ներկայանալ ներքոնշյալ հասցեներով 2016 թվականի հունվարի 11-ից սկսած` անձը հաստատող փաստաթղթով և շահած տոմսով, կամ զանգահարել ներքոնշյալ հեռախոսահամարներով:

Ազգային երրորդ վիճակախաղի խաղարկությանը մասնակցած և շահած 

 տոմս ունեցող հայրենակիցներին խնդրում ենք դիմել`

-         ԼՂՀ-ում` «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ, ք.Ստեփանակերտ, Հ.Հակոբյան 30 հասցեով, հեռ. +374 47 966003, 966004 

-         ՀՀ-ում`«Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ Հայաստանյան ներկայացուցչություն՝ +374 77 966505, ՀՀ, ք. Երևան, Տպագրիչների 8 հասցեով: 

-         Արտերկրում` համապատասխան պետության Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչություն կամ համագործակցող այլ կառույցներ: 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել         + 374 97 207027,

Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հունվար ամսում լինելու է նաև բոնուս խաղարկություն, ուստի խնդրում ենք բոլորին չոչնչացնել վիճակախաղի տոմսերը մինչև բոնուս խաղարկության արդյունքների հրապարակումը: 

Ինչպես նաև կարող եք կապ հաստատել Արցախի ազգային վիճակախաղի էլեկտրոնային փոստի միջոցով` info@nkrlottery.am հասցեով:

                                                                                                   

«ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ» ՓԲԸ