Հարգելի հայրենակիցներ
Ամանորյա շնորհավորանքների հետ միասին ընդունեք անկեղծ երախտիքի խոսքեր Արցախի ազգային վիճակախաղի հինգերորդ խաղարկության կյանքի կոչման առթիվ:
Հայտնում ենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 28-ին անցկացված Արցախի ազգային վիճակախաղին մասնակցած 30226 տոմսերից վիճակահանության արդյունքում շահել են 131 տոմսեր, որը կարող եք ստուգել Արցախի ազգային վիճակախաղի պաշտոնական կայք-էջում` http://nkrlottery.am/am/page/prizes:
Շահումները ստանալու նպատակով անհրաժեշտ է նախապես հերթագրվել nkr.vichakakhagh@gmail.com էլ-փոստի միջոցով և ձեռք բերել պայմանավորվածություն: Անհրաժեշտ է էլ-փոստին ուղարկել տոմսի սերիան, համարը և կոնտակտային հեռախոսահամար: Շահումները կհանձնվեն 2018 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1 ընկած ժամանակահատվածում, համաձայն նախնական պայմանավորվածության:
Ազգային հինգերորդ վիճակախաղի խաղարկությանը մասնակցած և շահած
տոմս ունեցող հայրենակիցներին խնդրում ենք դիմել`
- ԼՂՀ-ում` «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ, ք.Ստեփանակերտ, Հ.Հակոբյան 30 հասցեով
- ՀՀ-ում`«Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ Հայաստանյան ներկայացուցչություն՝ ՀՀ, ք. Երևան, Տպագրիչների 8 հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել + 374 97 207027,
Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունվար ամսում լինելու է նաև բոնուս խաղարկություն, ուստի խնդրում ենք բոլորին չոչնչացնել վիճակախաղի տոմսերը մինչև բոնուս խաղարկության արդյունքների հրապարակումը:
«ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ» ՓԲԸ
2017-12-28
Հարգելի հայրենակիցներ Ամանորյա շնորհավորանքների հետ միասին ընդունեք անկեղծ երախտիքի խոսքեր Արց...
2018 թվականի դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Արցախի ազգային վիճակախաղի չիրաց...