My Account

Login:
Password:



Create new account

Full name:
Login:
Password:
Password again:
Country:
City:
E-mail:



Վիճակախաղի 4-րդ փուլի արդյունքները

Հարգելի հայրենակիցներ

Ամանորյա շնորհավորանքների հետ միասին ընդունեք անկեղծ երախտիքի խոսքեր Արցախի ազգային վիճակախաղի չորրորդ խաղարկության կյանքի կոչման առթիվ:

Հայտնում ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին անցկացված Արցախի  ազգային վիճակախաղին մասնակցած 52853 տոմսերից վիճակահանության արդյունքում շահել են 266 տոմսեր, որը կարող եք ստուգել Արցախի ազգային վիճակախաղի պաշտոնական կայք-էջում` www.nkrlottery.am:

Շահումները ստանալու նպատակով անհրաժեշտ է նախապես հերթագրվել nkr.vichakakhagh@gmail.com էլ-փոստի միջոցով և ձեռք բերել պայմանավորվածություն: Անհրաժեշտ է էլ-փոստին ուղարկել տոմսի սերիան, համարը և կոնտակտային հեռախոսահամար: Շահումները կհանձնվեն 2017 թվականի փետրվարի 1-ից սկսած, համաձայն նախնական պայմանավորվածության:

Ազգային չորրորդ վիճակախաղի խաղարկությանը մասնակցած և շահած

տոմս ունեցող հայրենակիցներին խնդրում ենք դիմել`

-         ԼՂՀ-ում` «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ, ք.Ստեփանակերտ, Հ.Հակոբյան 30 հասցեով

-         ՀՀ-ում`«Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ Հայաստանյան ներկայացուցչություն՝ ՀՀ, ք. Երևան, Տպագրիչների 8 հասցեով: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել   + 374 97 207027,

Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի հունվար ամսում լինելու է նաև բոնուս խաղարկություն, ուստի խնդրում ենք բոլորին չոչնչացնել վիճակախաղի տոմսերը մինչև բոնուս խաղարկության արդյունքների հրապարակումը: 

 

                                                                                                   

«ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ» ՓԲԸ