Իմ հաշիվը

Անուն:
Գաղտնաբառ:



Ստեղծել նոր հաշիվ

ԱԱՀ:
Անուն:
Գաղտնաբառ:
Գաղտնաբառը կրկին:
Երկիր:
Քաղաք:
E-mail:



ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ

Խաղարկությունով վիճակախաղի տոմսը, որի վրա նշված է տոմսի սերիան ու հերթական համարը, ձեռք բերելուց հետո, վիճակախաղի մասնակիցը (վիճակախաղի տոմսի սեփականատեր) մասնակցում է շահումային ֆոնդի խաղարկությանը, որը տեղի է ունենալու յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 28-ին:

Վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկությունը իրականացվելու է հետևյալ կերպ` հատուկ կազմակերպված շոու-ծրագրի շրջանակներում 2 թափանցիկ տարաներից, որոնցից մեկում գտնվում են վիճակախաղի տոմսի սերիաները, իսկ մյուսում վիճակախաղի տոմսի համարները, հերթականությամբ հանվում են` սկզբում սերիան, այնուհետև համարը, և որոշվում է շահող տոմսը:

Խաղարկությունով վիճակախաղի շահումային ֆոնդը ձևավորվելու է «Թողարկված է Արցախում» տարբերանշան կրող և ավանդական արհեստների ծնունդ հանդիսացող թանկարժեք արտադրատեսակներ: 

Խաղարկությունը ավարտվելուց հետո շահած տոմսերի մասին ինֆորմացիան տեղադրվելու է կազմակերպչի պաշտոնական կայքում, ինչպես նաև 5-օրյա ժամկետում տպագրվելու է թերթում:

Վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկությունից հետո շահած տոմսի սեփականատերը անձը հաստատող փաստաթղթով և շահած տոմսով ներկայանում է վիճակախաղի կազմակերպչին կամ կազմակերպչի ներկայացուցչին իրենց երկրում, գրանցվում և ստանում է շահումը մինչև հաջորդող տարվա դեկտեմբերի 1-ը:

Խաղարկությունով վիճակախաղի տոմսի արժեքը 2000 ՀՀ դրամ է: